Իսրայելը կհարվածի Լիբանանի ամբողջ տարածքին
15/10/2024 21:58
Նմանատիպ
Իսրայելական բանակը կշարունակի համատարած պայքարը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ելույթ ունենալով անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման ենթարկված ռազմաբազայում:
«Ես ուզում եմ պարզաբանել. մենք կշարունակենք անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» Լիբանանի բոլոր տարածքներում, այդ թվում՝ Բեյրութում։ Մենք դա ապացուցել ենք վերջին ժամանակներս և կշարունակենք ապացուցել նաև առաջիկա օրերին»,-ասել է կառավարության ղեկավարը։
Հոկտեմբերի 13-ին Բինյամին քաղաքի մոտակայքում գտնվող ՑԱԽԱԼ-ի ռազմաբազան անօդաչու թռչող սարքերի կողմից ենթարկվել էր հարձակման, ինչի արդյունում չորս զինծառայող զոհվել էր, տասնյակները՝ վիրավորվել։ Անօդաչու սարքը հարվածել էր բանակի ճաշարանին, երբ զինվորները ճաշում էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում