ԵՄ-ն կերկարաձգի ուկրաինացի զինծառայողների պատրաստությունը
15/10/2024 22:17
Նմանատիպ
ԵՄ-ն մտադիր է ևս երկու տարով երկարաձգել իր ուսումնամարզական առաքելությունը ուկրաինացի զինվորականների պատրաստման համար: Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների ԱԳ նախարարների նիստից հետո:
«Մենք մտադիր ենք երկարացնել առաքելությունը ևս երկու տարով և հասնել առավելագույն հզորացման»,-ասել է նա:
Օգոստոսին ԵՄ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ որոշել էին Միության այդ վարժական առաքելության շրջանակներում պատրաստման ենթակա ուկրաինացի զինվորականների քանակը 60-ից հասցնել 75 հազարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում