100-ից ավելի բիզնես, 40-ից ավելի ոլորտ, 10-ից ավելի քաղաք․ ուրբաթ և շաբաթ օրերին տեղի կունենա Mantashyants Global EXPO-ն

100-ից ավելի բիզնես, 40-ից ավելի ոլորտ, 10-ից ավելի քաղաք․ ուրբաթ և շաբաթ օրերին տեղի կունենա Mantashyants Global EXPO-ն

100-ից ավելի բիզնես, 40-ից ավելի ոլորտ, 10-ից ավելի քաղաք: Ընդհանրացված այս պատկերն ունի այս ուրբաթ և շաբաթ առաջին անգամ անցկացվող Mantashyants Global EXPO-ն, որը հենց առաջին անգամից միջազգային կազմ ունի:

Գաղափարը սկսվեց նրանից, որ ակումբի մեծացմանն ու միջազգայնացմանը զուգահեռ խնդիր ունեինք ակումբականներին ծանոթացնել իրար հետ, ավելի մանրամասն ու հիմնավոր: Հետո գաղափարն ավելի զարգացավ, և ասացինք՝ ինչու՞ մենակ ակումբականները, թող բոլորը կարողանան գալ ու ծանոթանալ ակումբականների հետ, համագործակցություններ սկսեն:

Աստիճանաբար այս ֆորմատը հարթակ է դառնալու, որտեղ ամեն տարի հարյուրավոր հայկական ծագում ունեցող ընկերություններ աշխարհի տասնյակ երկրներից կներկայացնեն իրենց բիզնեսները Հայաստանում, կմտնեն հայկական շուկա:

Հետո նաև այս էքսպոյի միջոցով աշխարհի տարբեր ծայրերի հայկական բիզնեսները, բացի Հայաստանից, նաև այլ երկրներում ներկայանալու, այլ երկրների շուկաներ մտնելու հնարավորություն են ունենալու:

Միաժամանակ էքսպոյին, նույն վայրում, 2 օր, օրը 8 ժամ անվճար բիզնես կոնֆերանս է ընթանալու, որտեղ մոտ 30 գործարար խոսելու է 5 տարբեր թեմաներով:

Էնպես, որ այս ուրբաթ ու շաբաթ բիզնեսի հետ կապ ունեցող մարդկանց ամենամեծ կուտակումը Մերիդիանում է լինելու, էնպես, որ համեցեք ու կսպասեմ կարծիքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում