Լեո Մեսսին ազգային հավաքականների ռմբարկուների ցանկում 2-րդն է
16/10/2024 14:39
Նմանատիպ
Լեո Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Արգենտինա-Բոլիվիա խաղում: Այս մասին գրում է sport.mediamax.am-ը։
Արգենտինացիները 6 անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը: Մեսսիից բացի աչքի են ընկել Լաուտարո Մարտինեսը, Խուլիան Ալվարեսն ու Տիագո Ալմադան:
Խփած գոլերի շնորհիվ Մեսսին ազգային հավաքականների լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացել է 2-րդ հորիզոնական: Նա իր հաշվին ունի 112 գոլ եւ շրջանցել է Իրանի ընտրանու խաղացող Ալի Դաեին (110): Պորտուգալիայի հավաքականում խփած 133 գոլերով առաջատարը Քրիշտիանու Ռոնալդուն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում