Վահագն Չախալյանը նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց
Նմանատիպ
«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը Բաքվի բանտերում գտնվող հայ գարիների հարցով նստացույց է սկսել ՀՀ Կառավարության շենքի մոտ։
Չախալյանի փոխանցմամբ՝ նստացույցը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հայ գերիների ազատ արձակման հարցը չի բերվել օրակարգ։
«Ես որոշել եմ այսօր միայնակ սկսել բողոքի ակցիա ու նստացույց հայտարարել ՀՀ կառավարության շենքի մոտ, պահանջելով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջապես սկսեն զբաղվել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցով, որոնք կտտանքների են ենթարկվում Ադրբեջանում։ Ես չեմ կարող անտարբեր մնալ այս ամենի նկատմամբ։ Մենք միասին կպարտադրենք Հայաստանի իշխանություններին, որպեսզի լրջորեն զբաղվեն հայ գերիների հարցով, որոնց մեջ մտնում է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է Չախալյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում