Հյուսիսային Կորեան զորախո՞ւմբ է ուղարկելու Ուկրաինա
16/10/2024 18:39
Նմանատիպ
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ապացույցներ չունեն, որոնք մատնանշեն Ուկրաինայի հակամարտությանը Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցության մասին:
«Մենք չենք կարող առանց ապացույցների հաստատել այդ տեղեկությունները»,-ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Հյուիսային Կորեան կարող է զորախումբ ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանին աջակցելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկ տարի առաջ մեկնաբանելով նման հրապարակումները, այդ տեղեկությունը անհեթեթություն էր անվանել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում