Նիկոլի սիմվոլիկ պայքարը
13/07/2012 22:27
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Lurer.com-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որոնք կլինեն այն հետագա քայլերը, եթե այսօր արտահերթ նստաշրջան անցկացնելու փաստաթղթի տակ չստորագրեն 44 պատգամավոր, նշեց իր անձնական կարծիքը. «Դուք գիտեք, որ ձևաթուղը քսանչորս ժամյա իրավական ուժ ունի, բայց ես կարծում եմ, որ եթե քսանչորս ժամվա ընթացքում 44 ստորագրությունը չհավաքվի, այնուամենայնիվ այդ ձևաթուղթը պետք է պահպանվի և ստորագրությունը սիմվոլիկ կերպով պետք է շարունակվի՝ ի նշան այն բանի, որ «Հարսնաքարի» միջադեպը շարունակում է մնալ խորհրդարանի և հանրության ուշադրության կենտրոնում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում