Մակրոնը հիշեցրել է, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Իսրայելի դեսպանին ԱԳՆ կանչելուց հետո նախարարների փակ խորհրդում հայտարարել է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի հրամանագրով: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ, ուստի նա չպետք է խախտի ՄԱԿ-ի հրամանագրերը», – ասել Է Մակրոնը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի քվեարկությանը՝ Ի պաշտպանություն Պաղեստինի բաժանմանը Արաբական և հրեական պետությունների:
Ֆրանսիայի և Իսրայելի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Մակրոնը հանդես եկավ Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցման օգտին, որն օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում