Թրամփը հեռախոսազրո՞ւյց է ունեցել Պուտինի հետ
Նմանատիպ
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է հաստատել ԱՄՆ-ում շրջանառվող այն լուրերը, թե իբր պաշտոնաթողությունից հետո հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։
«Եթե ես հեռախոսազրույց եմ ունեցել Պուտինի հետ, ապա դա խելացի քայլ էր։ Եթե ես ընկերասեր մարդ եմ ու ուրիշների հետ հարաբերություններ եմ պահպանում, ապա դա լավ է, ոչ թե վատ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։
Որպես երկու երկրների միջև երկխոսության օգտին բերված փաստարկ՝ Թրամփը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, ինչպես և ԱՄՆ-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր այն լուրերը, թե իբր Պուտինն ու Թրամփը յոթ անգամ հեռախոսազրույց են ունեցել վերջինիս պաշտոնաթողությունից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում