Ալ Պաչինոն խոստովանել է, որ չի սիրում նկարահանվել սեքսուալ տեսարաններում
Նմանատիպ
Իր Sonny Boy հուշագրության մեջ Ալ Պաչինոն խոստովանել է, որ չի սիրում նկարահանվել սեքսուալ տեսարաններում։ Այս մասին գրում է style.news.am-ը։
«Ես սովորաբար այնպիսին չեմ, ով բացահայտ բաց տեսարաններում է նկարահանվում»,- գրել է նա և հավելել. «Եվ չեմ կարծում, որ շատ այլ դերասաններ սիրում են դա անել»:
Scarface-ի աստղն անդրադարձել է 1989 թվականին «Սիրո ծովը» ֆիլմի նկարահանմանը, որտեղ նա բաց տեսարան ունի Էլեն Բարքինի հետ:
«Չնայած այլ ֆիլմերում ռոմանտիկ գլխավոր դերեր եմ խաղացել, սակայն այս ֆիլմը հայտնի է դարձել երկար, դանդաղ սիրո տեսարանով, որտեղ Էլեն Բարքինը սեղմում է ինձ պատին և թեթև ապտակում, նախքան մեր երկու պերսոնաժները կսկսեն զբաղվել դրանով»,- գրել է Պաչինոն։
Դերասանն իր գրքում արժանին է մատուցել ռեժիսոր Հարոլդ Բեքերին՝ տեսարանի «փայլուն» բեմադրության համար, սակայն, այնուամենայնիվ, ցավում է, որ դա այնքան էլ հեշտ չի եղել նկարահանել։
«Սիրո ծովում» Պաչինոն սպանություններ բացահայտող Նյույորքյան հետախույզ է, ով որսում է երկու տղամարդկանց սպանողին: Բարքինի պերսոնաժը կասկածյալ է։
Պաչինոն բացատրել է, որ ֆիլմը դուրս է եկել այն ժամանակ, երբ ինքը «խաղից դուրս էր մնացել չորս տարի»։ Մինչ այդ, նա նկարահանվել էր «Կնքահայրը» և «Կնքահայրը-2», Scarface և «Շան օրվա կեսօր» ֆիլմերում, սակայն դրանից հետո նրա մոտ դադար է եղել։
19 մլն դոլար բյուջեով ֆիլմը հիթ է է դարձել եւ բերել ավելի քան 100 միլիոն դոլարի եկամուտ։
Պաչինոն խոստովանել է, որ «Սիրո ծովը» իրեն դուրս է բերել «փողի սղությունից և ինքը նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում»: Էլեն Բարքինը զգայական և արտիստիկ կերպով պայթեցրել է էկրանը:
Պաչինոն նաև կարոտ է արտահայտել Հոլիվուդում անցած շրջանի համար: «Ես գիտակցում եմ, որ իմաստ չունի բողոքել, որ մենք այլևս չենք ապրում այնպիսի ֆիլմերի դարաշրջանում, ինչպիսին «Տեղ արեւի տակ»-ն է, որտեղ Էլիզաբեթ Թեյլորը և Մոնթգոմերի Քլիֆթը կարող էին մի ամբողջ դահլիճի ստիպել ուշաթափվել՝ չցուցադրելով իրենց մերկ մարմինները»,- գրել է նա իր գրքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում