Մբապեին սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում
17/10/2024 12:55
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին Շվեդիայի օրենքներով սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի բռնաբարության մեջ, հաղորդում է Cerfia-ն։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այս շաբաթ մի կին դիմել է ոստիկանություն եւ Մբապեին մեղադրել իրեն բռնաբարելու մեջ։
Մբապեն Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում ծանոթացել է մի կնոջ հետ եւ փոխադարձ համաձայնությամբ գիշեր անցկացրել նրա հետ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Դեռ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, որ Մբապեն կասկածյալների ցուցակում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում