«Հայաստան» կտավը՝ Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա
Նմանատիպ
«Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկից: Այս մասին գրում է mediamax.am-ը։
Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը եւ «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների եւ դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը:
Նախատեսվում է նաեւ ժամանակակից ինստալացիայի տեղադրում եւ հարակից տարածքի կանաչապատում՝ քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երեւանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:
«Այս նախագիծն առավել տեսանելի կդարձնի մեր մշակութային ժառանգությունը եւ նոր շունչ կհաղորդի Երեւանին՝ համատեղելով արվեստն ու ժամանակակից մոտեցումները: Հուսով եմ, որ այս տարածքը կդառնա մեր քաղաքի ամենասիրված անկյուններից մեկը, հատկապես երիտասարդության համար՝ ստեղծելով ոգեշնչող եւ ստեղծագործական միջավայր»,- ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում