ՌԴ–ում շրջանառությունից զանգվածաբար հանվում են Հայաստանում գրանցված սննդային հավելումները
Նմանատիպ
Այն աշխատանքային խմբում, որը բացահայտում է արգելված հավելումները, կան նաև «խաղացողներ», որոնք մրցում են ռուսական շուկայում: Այս մասին գրում է Sputnik Արմենիան։
Ռուսաստանում շրջանառությունից զանգվածաբար հանվում են Հայաստանում գրանցված սննդային հավելումները։ Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ շրջանառությունից հանվել է արտադրանքի ավելի քան 118 հազար փաթեթ:
Գերատեսչության հաղորդմամբ՝ Հայաստանից ստացված սննդային հավելումներում հայտնաբերվել են սիմետիկոն (մետեորիզմը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոն) սինթետիկ հորմոններ, որոնք սննդային անհրաժեշտ գործոններ չեն և պետք է գրանցվեն որպես ինքնուրույն դեղամիջոցներ ու դեղագործական նյութեր:
Ռոսպոտրեբնադզորը Արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի մշտադիտարկում է իրականացրել և հայտնաբերել Հայաստանում գրանցված 48 սննդային հավելանյութ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջներին:
Ի դեպ, աշխատանքային խմբում, որը բացահայտում է արգելված հավելումները, կան նաև «խաղացողներ», որոնք մրցում են սննդային հավելումների ռուսական շուկայում:
Ռոսպոտրեբնադզորը դիմել է ԵՏՀ-ին, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ստուգի հայտնաբերված խախտումներով հավելումների պետական գրանցման հիմնավորվածությունը:
Ռուսաստանում «Ջերմուկի» խմբաքանակների վաճառքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են։