Շերը փորձում է հաշտվել որդիների հետ
Նմանատիպ
Շերը փորձում է հաշտվել որդիների՝ Չազ Բոնոյի և Էլայջա Բլյու Օլմանի հետ: Այս մասին տեղեկացնում է In Touch-ը՝ հղում կատարելով ինսայդերին։
«Շերն ուզում է հաշտվել, որովհետեւ կարոտում է նրանց, սակայն բոլորը կասկածանք են հայտնում, որ նա ցանկանում է հաշտվել, քանի որ իր և Ալեքսանդր «Ա.Է» Էդվարդսի հարաբերությունը երկար չի տևի, իսկ Շերը չի ցանկանա իր կյանքի վերջին տարիները դիմավորել լիակատար մենության մեջ»,- նշել է աղբյուրը։
78-ամյա երգչուհին 2022թ. նոյեմբերից հանդիպում է 38-ամյա երաժշտական պրոդյուսերի հետ՝ ի մեծ հիասթափություն իր երեխաների։ Նրանք չեն վստահում այդ մարդուն, որից էլ որոշ տարաձայնություններ են առաջացել։
Շերը երկար տարիներ լարված հարաբերություններ ունի երեխաների հետ։ Վերջին սրացումը Էլայջայի՝ թմրանյութերի հետ կապված խնդրի պատճառով խնամակալություն ստանալու փորձն է եղել։ Ասում են՝ 55-ամյա Չազը ցնցված է Էլայջայի հետ Շերի վեճից և հրաժարվել է մորը հրավիրել իր հարսանիքին։
Այս վեճից հետո, երբ Շերը հանգստացել է, անցել է վնասը փոխհատուցելու «ռեժիմին»։ Հրաժարվել է Էլայջայի խնամակալությունը ստանալու մտադրությունից՝ համաձայնություն կնքելով մասնավոր կարգով, որը թույլ կտա տղային կառավարել տարեկան 120 000 դոլարի չափով թրաստային ֆոնդը։ Սրանից էլ երկու շաբաթ անց Շերը Լոս Անջելեսում միացել է Չազին նրա նոր «Little Bites» ֆիլմի պրեմիերային։ «Հիմա Շերը որդիների հետ հաշտվելու շանս ունի»,- ասում է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում