Amazon-ը ներկայացրել է իր առաջին գունավոր էլ․գիրքը

Amazon-ը ներկայացրել է իր առաջին գունավոր  էլ․գիրքը

Amazon-ը ներկայացրել է իր առաջին էլեկտրոնային գիրքը գունավոր E-Ink էկրանով: Սարքը կոչվում է Kindle Colorsoft և վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 30-ին։ Այս մասին գրում է news.am-ը։

Kindle Colorsoft էկրանի անկյունագիծը 7 դյույմ է: Սև և սպիտակ պատկերի պիքսելների խտությունը 300 ppi է, իսկ գունավոր պատկերի համար՝ 150 ppi: Colorsoft-ը դարձել է նաև Kindle-ի ամենավառ էլեկտրոնային գիրքը՝ մինչև 94 նիտ էկրանի պայծառությամբ:

Էլեկտրոնային գիրքը պաշտպանված է խոնավությունից՝ ըստ IPX8 ստանդարտի: Մեկ լիցքավորումը, ըստ ընկերության, բավարար է ութ շաբաթվա աշխատանքի համար։ Սարքը լիցքավորվում է 2,5 ժամում, կարելի է նաև ձեռք բերել միացման կայան՝ անլար լիցքավորման համար: Տվյալների պահպանման համար տեղադրված է 32 ԳԲ սկավառակ:

Kindle Colorsoft-ը վաճառքի կհանվի ԱՄՆ-ում 2024-ի հոկտեմբերի 30-ին։ Սարքը կարժենա 280 դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում