ԱՄՆ-ն Կիևին ռազմական նոր տեխնիկա կտրամադրի
17/10/2024 21:34
Նմանատիպ
ԱՄՆ-ը հայտարարել է Կիևին 425 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին, որն իր մեջ ներառում է հարյուրավոր ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Հաղորդագրությունում նշվում է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ՀՕՊ հարյուրավոր որսիչներ, ՀՕՊ տասնյակ տակտիկական համակարգեր, լրացուցիչ հրետանային համակարգեր, զգալի քանակությամբ օդ-ցամաք զինամթերք, հարյուրավոր զրահամեքենաներ և հետևակի մարտական մեքենաներ:
Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում