Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
18/10/2024 11:39
Նմանատիպ
Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշենք, որ Վարդանյանը արդեն ավելի քան մեկ տարի է ապօրինի պահվում է Բաքվի բանտում։
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ծանր մեղադրանքներ է առաջադրվել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցն արդենն երկրորդ հաղորդագրության մեջ չի նշում, թե որքան ժամանակով է երկարաձգվում կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով վերջիններս առևանգվել և տեղափոխվել են Բաքու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում