Ստամբուլում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը

Ստամբուլում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը

Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում