Թիվ 47 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը վարորդը տարհանել է ուղևորներին

Թիվ 47 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել. մինչ հրշեջների ժամանումը վարորդը տարհանել է ուղևորներին

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազա է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսի հետևի հատվածում վարորդը կրակ ու ծուխ է նկատել ու ճիշտ կողմնորոշվելով նախ տարհանել է ուղևորներին, ապա մարել կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում