Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ․ Բայրամով
18/10/2024 15:11
Նմանատիպ
Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ։ Այս մասին Ստամբուլում «3+3» հարթակի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա հավելել է, որ նրանք ու տարածաշրջանի երկրները մշակել են ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ։
«Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային ժամանակաշրջանն է: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները», – ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում