Ֆրանսիան կողմ է Ռուսաստանի մասնակցությանը՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին
18/10/2024 18:59
Նմանատիպ
Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային նվիրված երկրորդ միջազգային խորհրդաժողովին Ռուսաստանին հրավիրելու Կիևի առաջարկին, որը պետք է կայանա մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն:
«Ուկրաինացիներն իրենք են առաջարկել Ռուսաստանին հրավիրել երկրորդ միջազգային խորհրդաժողովին, և մենք աջակցում ենք այդ որոշմանը», – հայտարարել է Բարրոն՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պատրաստ է արդյոք Փարիզը ՌԴ-ի հետ երկխոսությանը:
Նրա խոսքով՝ այս համաժողովը անկասկած տեղի կունենա մինչև 2024 թվականի վերջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում