Կիևը միջուկային զե՞նք է ստեղծում

Կիևը միջուկային զե՞նք է ստեղծում

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը երբեք չի ասել, որ պատրաստվում է միջուկային զենք ստեղծել, Ուկրաինան այն չի մշակում:

Ավելի վաղ Bild թերթը, վկայակոչելով զենքի գնման ոլորտում աշխատող ուկրաինացի պաշտոնյային, հայտնել էր, որ Ուկրաինան, եթե Արևմուտքը հրաժարվի իրեն ընդունել ՆԱՏՕ-ի կազմում, մի քանի շաբաթվա ընթացքում կարող է միջուկային զենք ստեղծել ռուսական բանակի դեմ օգտագործելու համար:

«Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք միջուկային զենք ստեղծել։ Մենք նման զենք չենք մշակում ու այդպիսի ծրագիր ու հնարավորություն չունենք»,-նշել է Զելենսկին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում