Երևանում մեկնարկել է Mantashyants Global EXPO 2024-ը

Երևանում մեկնարկել է Mantashyants Global EXPO 2024-ը

«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի բիզնեսները մեկ հարկում ներկայացնող Mantashyants Global EXPO 2024-ը, որը կազմակերպվում է առաջին անգամ:

Երկու օր շարունակ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված կլինեն մանթաշյանականների բիզնեսները։ Ինչպես նշում են կազմակերպիչները, սա յուրահատուկ հարթակ է ոչ միայն բիզնեսների համագործակցության, այլև պետություն-մասնավոր երկխոսություն ապահովելու համար, որն ուղղակիորեն կազդի պետության տնտեսական ցուցանիշների աճին։

Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններին և ունեցած հնարավորություններին:

Mantashyants Global EXPO 2024-ի կազմակերպիչներն է Big Projects ընկերությունը։ Պաշտոնական գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են 40-ից ավելի որորտներից 100-ից ավելի ընկերություններ՝ ավելի քան 10-ը քաղաքներից։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում