Ռուսաստանն ու Իրանը ռազմավարական գործընկերության պայմանագիր կստորագրեն
18/10/2024 21:51
Նմանատիպ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանն ու Իրանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր կստորագրեն: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, սակայն Իրանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք այցի օրը չի հստակեցրել։
Դեսպանի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել հոկտեմբերի 22-24-ին Կազանում նախատեսված ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ, սակայն երկու երկրների նախագահներն Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են առանձին երկկողմ այցերի ընթացքում ստորագրել փաստաթուղթը:
«Այդ կապակցությամբ Պուտինը Պեզեշկյանին հրավիրել է Մոսկվա»,- ասել է Ջալալին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում