Mantashyants Global EXPO. Հայկական բիզնեսի նոր բարձունքը

Mantashyants Global EXPO. Հայկական բիզնեսի նոր բարձունքը

Ավելի քան 100 կազմակերպություն բիզնեսի 40 ոլորտներից։ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում իր հյուրընկալ դռներն է բացել Mantashyants Global EXPO 2024-ը։ Ցուցահանդեսին մասնակցում են «Մանթաշյանց» գործարարների ակումբի ներկայացուցիչները։ Նպատակը միմյանց բիզնեսներին ծանոթանալն ու համագործակցության ընդլայնումն է։

Երկու օր շարունակ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված կլինեն մանթաշյանականների բիզնեսները։ Ինչպես նշում են կազմակերպիչները, սա յուրահատուկ հարթակ է ոչ միայն բիզնեսների համագործակցության, այլև պետություն-մասնավոր երկխոսություն ապահովելու համար, որն ուղղակիորեն կազդի պետության տնտեսական ցուցանիշների աճին։

Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները կարևորում են նման միջոցառումների անցկացումը։

Ցուցահանդեսը պրոֆեսիոնալ հարթակ է գործարարների համար ծանոթանալու միմյանց բիզնեսներին, տեղեկանալու յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից:

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում