Աշխատանքային աշխուժություն Mantashyants Global EXPO-ում

Աշխատանքային աշխուժություն Mantashyants Global EXPO-ում

«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր անցավ  Mantashyants Global EXPO 2024-ի աշխատանքային երկրորդ օրը։ Ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Big Projects ընկերության կողմից, մասնակցում են «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամ ավելի քան 100 կազմակերպություն։ Էքսպոյին ներկայացված են նաև ոչ մանթաշյանական ընկերություններ։ Նպատակը՝ համագործակցության ընդլայնումն է։

Ինչպես նշում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, Mantashyants Global EXPO 2024-ն իրենց կողմից կազմակերպված առաջին նման ցուցահանդեսն է։ Այն դառնալու է ամենամյա։ Կազմակերպիչները նպատակ ունեն էքսպոներ կազմակերպել նաև այլ երկրներում։ Այդկերպ «Մանթաշյանց» բիզնես ակումբը ցանկանում է ավելի աշխուժացնել աշխարհի տարբեր երկրներում գործող ակումբականների համագործակցությունը, ամեն ինչ անել, որպեսզի հայկական բիզնեսն ավելի մեծ նպաստ բերի երկրի տնտեսության զարգացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում