Երևանում ավարտվել է Mantashyants Global EXPO 2024-ը

Երևանում ավարտվել է Mantashyants Global EXPO 2024-ը

Ձևով սովորական, բովանդակությամբ՝ ունիկալ։ Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնում աշխատանքներն է ավարտել Mantashyants Global EXPO 2024-ը։ Ցուցահանդեսին ներկայացված էին «Մանթաշյանց» բիզնես ակումբին անդամակցող ընկերությունները։ Սա հայկական իրականության առաջին ակումբային էքսպոն էր։ Ավելի քան 650 անդամ ունեցող բիզնես ակումբն ընդլայնում է իր գործունեությունը։ Նպատակը մեկն է՝ միավորել ամբողջ աշխարհում գործող հայկական բիզնեսը։

Mantashyants Global EXPO 2024-ի կազմակերպիչը Big Projects ընկերությունն է։ Տարիներ շարունակ Հայաստանում խոշոր ցուցահանդեսներ կազմակերպող այս ընկերության ներկայացուցիչները մեծ կարևորություն են տալիս նման էքսպոներին՝ նշելով, որ միջոցառման ընթացքում նոր համագործակցություններ են ձևավորվում ոչ միայն մասնակից բիզնեսների, այլև պետության և մասնավոր ընկերությունների միջև։ Այսպես, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները դարձել էին Mantashyants Global EXPO 2024-ի պաշտոնական գործընկեր։

Mantashyants Global EXPO 2024-ին մասնակցեցին տարբեր ոլորտներում գործող ընկերություններ՝ կառուցապատողներ, արտադրողներ, տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Ընդհանուր առմամբ ավելի քան 100 կազմակերպություն՝ բիզնեսի մոտ 40 որորտներից։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում