«Զոդի կամրջի» հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
20/10/2024 21:58
Նմանատիպ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 երեխա և 1 կին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ վիրավորները սովորում են Երևանի թիվ 116 դպրոցում և «Temsa» մակնիշի ավտոբուսով երեխաները ուսուցիչների և մի քանի ծնողների հետ Նորավանքից վերադառնում էին Երևան ու «Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոբուսի դուռը բացվել է և 3 հոգին ընկել են դուրս։
Վիրավորներն «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել ու նրանց տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում