Օգտատերերը բողոքում են՝ iPhone 16 Pro-ն ինքն իրեն վերագործարկվում է օրական մինչև 20 անգամ
Նմանատիպ
Reddit-ի, MacRumors ֆորումի և Apple-ի աջակցության համայնքների օգտատերերը բողոքում են iPhone-ի հետ կապված հերթական խնդրից։ Այս անգամ iPhone 16 Pro-ի օգտատերերը նշում են, որ իրենց սմարթֆոնները հանկարծակի վերագործարկվում են: Այս մասին գրում է tech.news.am-ը։
iOS 18.0.1 և iOS 18.1 թարմացումները չեն լուծում խնդիրը: Խնդիրը կարծես պատահական է առաջանում: Էկրանը չի արձագանքում կամ շատ դանդաղ է արձագանքում հպմանը, այնուհետև iPhone-ն արագ վերագործարկվում է: Հաղորդումներ են եղել նաև iPhone-ների անսպասելի վերագործարկման մասին սպասման ռեժիմում:
Որոշ օգտատերեր, որոնք կապվել են Apple-ի հետ նոր iPhone-ների թողարկումից անմիջապես հետո, կարողացել են նոր սարքեր ստանալ, սակայն խնդիրը կրկնվել է։ Գրեթե բոլոր բողոքները վերաբերում են iPhone 16 Pro-ին կամ iPhone 16 Pro Max-ին: Որոշ օգտատերերի մոտ սմարթֆոնն օրական վերագործարկվել է 10-ից 20 անգամ: Որոշ դեպքերում, առանց iCloud-ից տվյալների պատճենման սմարթֆոնը զրոյից կարգավորելը լուծել է խնդիրը, ուստի հնարավոր է, որ սա iCloud-ի հետ կապված սխալ է:
Ավելի վաղ iPhone 16 և iPhone 16 Pro սմարթֆոնների որոշ օգտատերեր բողոքել էին, որ սարքի մարտկոցն արագ է լիցքաթափվում։ Օգտատերերի մեծ մասը բողոքել է iPhone 16-ից, թեև խնդիրներ էին նկատվել նաև iOS 18-ով աշխատող հին iPhone-ներում: Օգտատերերը նաև բողոքում են, որ էկրանը դանդաղ է արձագանքում հպումներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում