Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսի փառատոնում

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսի փառատոնում

Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը հերթական մրցանակն է ստացել Լոս Անջելեսում հոկտեմբերի 17-20-ն անցկացվող վավերագրական ֆիլմերի փառատոնում։

«Ազատության» հետ զրույցում ռեժիսորը նշել է, որ մրցանակն իր համար անակնկալ է եղել, քանի որ ֆիլմն ուղարկել է, բայց չի հետևել, որ այն ընդգրկվել է մրցութային անվանակարգում։

Ֆիլմում փաստագրված են ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ընտանիքի ողբերգական ապրումները 44-օրյա պատերազմի 7-րդ օրն անհետացած եղբոր՝ զինծառայող Սողոմոն Վարդանյանին որոնելու ընթացքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում