Լիբանանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի քաղաքներին ու ռազմաբազաներին

Լիբանանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի քաղաքներին ու ռազմաբազաներին

Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման մարտիկները կիրակի օրը հրթիռային հարվածներ են հասցրել իսրայելական Հայֆա և Ցֆատ քաղաքներին, ինչպես նաև Իսրայելի Պաշտպանության բանակի ղեկավար կադրերի պատրաստման Շամշուն բազային և սահմանամերձ գոտու տարբեր հատվածներում ՑԱԽԱԼ-ի կենդանի ուժի կուտակման վայրերին։ Այս մասին հաղորդում է շարժման մամուլի ծառայությունը:

«Իսլամական դիմադրության մարտիկները հթրիռային մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի բանակի սպայական կազմի պատրաստման Շամշունի բազային, որը գտնվում է Տիբերիադի լճի արևմուտքում»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ զեկույցների, լիբանանյան դիմադրությունը մի քանի անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Հայֆա և Ցֆաթ քաղաքներին, ներառյալ Ֆիլուն ռազմաբազան:

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականների կուտակումների վայրերը հարձակման են ենթարկվել իսրայելական մի քանի սահմանամերձ բնակավայրերում, այդ թվում՝ լիբանանյան Բլիդա, Մարկաբա և Քֆարկիլ սահմանամերձ բնակավայրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում