Ի՞նչ պահանջով են Եվրոպայում սկսվել զանգվածային ցույցեր
Նմանատիպ
Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ, պահանջելով դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները և վերանայել այդ երկրի հետ հարաբերությունները՝ Գազայի հատվածում և Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի և ավերածությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
«Ավելի քան 40 հազար մարդ դուրս է եկել ցույցի՝ պահանջելով դադարեցնել զանգվածային սպանությունները Գազայում և վերջ դնել Իսրայելի անպատժելիությանը»,-հայտարարել Է պաղեստինա-բելգիական ասոցիացիան, որը հանդես է եկել որպես ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Սա վերջին շրջանում Բրյուսելում բողոքի ամենամասշտաբային ցույցերից մեկն է, որտեղ տեղակայված են ԵՄ հիմնական ինստիտուտները: Ակցիան համաձայնեցվել է իշխանությունների հետ և տեղի է ունեցել ոստիկանության հսկողության ներքո։ Ցույցին մասնակցության մասին հայտարարել է մոտ 60 կազմակերպություն։ Մասնակիցների մեծ թվի պատճառով իշխանությունները որոշել են նույնիսկ կրճատել երթի երթուղին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում