Yerevan
17
+40°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ»

Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարությունն անբացատրելի շտապողականություն է դրսեւորում։ Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով` ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում եւ խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։ Գլխադասային պետաիրավական հանձնաժողովում կանոնակարգը քննարկվեց եւ ընդունվեց երեկ` ժամը 15.00-ի սահմաններում։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է նախագծերի քննության ընթացակարգը՝ որ նախագիծը կարող էր վաղվա օրակարգում ներառվել, եթե այն ընդունվեր մինչեւ ժամը 12:00-ն:

«Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։ Ասաց՝ բացարձակ չեն շտապում: Բայց Ադրբեջանում որեւէ գործընթաց չկա։ Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ «Դուք ճշտե՞լ եք, գիտե՞ք»: Ճշտելը, իհարկե, իրենց պարտականությունն է: Բայց ի՞նչ տեղեկություն կա, որ Ադրբեջանը սկսել է կանոնակարգի վավերացման գործընթացը․ փոխվարչապետը խուսափեց պատասխանից՝ վստահեցնելով միայն, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ վավերացնել, չէր ստորագրի կանոնակարգը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում