ՔՊ-ում էլ են մտահոգ․ ինչ են քննարկել փակ նիստում․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել օրակարգային հարցերը, հատկապես կենտրոնացել է օրակարգում ընդգրկված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի վրա։ Իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հրահանգել է հնարավորինս մատչելի եւ ընդդիմության թեզերը ջախջախող ելույթներ պատրաստել, որ հանրությանը համոզենք, թե այդ կանոնակարգի ընդունումից են կախված մեր պետության սուվերենությունն ու անվտանգությունը։
Այդուհանդերձ, ՔՊ-ի ներսում մտահոգություններ են հնչել՝ ինչո՞ւ ենք շտապում, եւ եթե Բաքուն, այդուհանդերձ, չվավերացնի կանոնակարգը, իսկ ՀՀ խորհրդարանը դա անի առաջիկա օրերին, ի՞նչ է լինելու հետո: Շարքերին հանգստացրել են, որ ոչ մի բան էլ չի լինի, քանի որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու կողմերի միջեւ փոխանակումից հետո։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում