Երևանում կանցկացվի IT Intellectual Cup առաջնությունը

Երևանում կանցկացվի IT Intellectual Cup առաջնությունը

Երևանում նոյեմբերի 30-ին կանցկացվի IT Intellectual Cup ամենամյա առաջնությունը, որը նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։ Այս մասին գրում է tech.news.am-ը: 

Առաջնությունն անցկացվելու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով։ Թիմերը կարող են ունենալ 4-8 մասնակից խաղացող։ Մրցանակակիրները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Միջոցառմանն առանձին թիմերով կմասնակցեն IT և Web3 համայնքի ներկայացուցիչները:

Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությանը։

«IT Intellectual Cup առաջնությունը նախորդ տարի մեծ հաջողություն ունեցավ։ Մեզ համար առանձնահատուկ ուրախալի է, որ այն տարեցտարի ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում և սիրվում ՏՏ համայնքի ներկայացուցիչների կողմից։ IT Intellectual Cup-ը ոչ միայն պարզապես մրցույթ է մեզ համար, այլև նոր կապերի ու շփման հաստատման յուրատեսակ հարթակ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ նման միջոցառումների ժամանակ են ստեղծվում իմաստալից կապեր»,-նշում են միջոցառման նախաձեռնողները։
IT Intellectual Cup առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2019-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում