Տոտին հայտնել է, որ իրենով հետաքրքրված են մի շարք ակումբներ
Նմանատիպ
«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին չի բացառել, որ 48 տարեկանում կարող է վերադառնալ խաղադաշտ։
«Վերջին շրջանում ես առաջարկներ եմ ստացել, կյանքում երբեք չի կարելի ասել «երբեք»։ Անցյալում արդեն եղել են ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են խաղադաշտ կարիերան ավարտելուց հետո՝ մի քանի տարի անց, դա կախված կլինի նրանից, թե որտեղ կխաղամ։ Իտալիայի առաջնությունում հանդես գալու համար ես պետք է շատ լավ մարզվեմ։
Վերջին շրջանում Սերիա A-ի մի քանի ակումբներ հետաքրքրվել են ինձնով։ Դա տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ինչն ինձ ստիպել է խելքս մի փոքր կորցնել, մի թեթև անհանգստանալ։ Ինքս ինձ հարցրի՝ «Ինչո՞ւ եմ ես այսքան տարի անց նրանց հետաքրքիր»։ Մի քանի ամսվա ընթացքում ես պատրաստ կլինեի»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Calcio e Finanza-ն։
Տոտտին «Ռոմայի» խաղաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 786 պաշտոնական խաղի և խփել 307 գոլ 25 մրցաշրջանի ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում