«Արսենալը» մտադիր է ձեռք բերել Բրիան Մբյոմոյին

«Արսենալը» մտադիր է ձեռք բերել Բրիան Մբյոմոյին

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել անգլիական «Բրենթֆորդի» եւ Կամերունի հավաքականի 25-ամյա եզրային հարձակվող Բրիան Մբյոմոյին: Այս մասին հաղորդում է Football Insider-ը։

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատում Բրիան Մբյոմոյի որակները հարձակման երեք դիրքերով խաղալու տեսանկյունից։

Բրիան Մբյոմոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Լիվերպուլը»։

Անգլիայի ընթացիկ առաջնության 8 խաղում Բրիան Մբյոմոն խփել է 6 գոլ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում