Արևմուտքը սպառել է իր պատժամիջոցները․ Իվանիշվիլի
Նմանատիպ
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Արևմուտքը սպառել է ռեսուրսները և այլևս լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի Վրաստանի դեմ:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես կարծում եմ, որ այս ամենը հակառակ ազդեցությունն ունեցավ և չաշխատեց: Կարծում եմ նաև, որ այն ամենը, ինչ նրանք կարող էին անել, արդեն արել են և սպառել են բոլոր սանկցիաները»,-հայտարարել Է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Այս տարի Վրաստանի իշխանությունները երկու օրենք են ընդունել՝ «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»: ԵՄ-ում քննադատել են այդ օրենքները և Թբիլիսիից պահանջել չեղարկել դրանք։
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքականությունից դժգոհ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանությունների դեմ, ինչպես նաև սառեցնել ԵՄ-ի ամբողջ ֆինանսավորումն այդ երկրին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում