44-ամյակի առթիվ Քիմ Քարդաշյանի դուստրը նրան յուրահատուկ փորագրությամբ ադամանդե վզնոց է նվիրել
23/10/2024 11:21
Նմանատիպ
11-ամյա Նորթ Ուեսթն իր աստղային մայրիկին՝ Քիմ Քարդաշյանին, 44-ամյակի առթիվ յուրահատուկ փորագրությամբ սրտառուչ ու շքեղ ադամանդե վզնոց է նվիրել։ Այս մասին գրում է style.news.am-ը։
«Նորթն ինձ «Skibidi Toilet» գրվածքով ադամանդե վզնոց է նվիրել»,- ասել է Քիմը Instagram-ի տեսանյութում։
Կադրից դուրս կարելի է լսել Նորթի ձայնը, որը պարզաբանում էր իր որոշումը՝ «Որովհետև դու սիրում ես skibidi toilet»-ը։ (Skibidi Toilet-ն Ալեքսեյ Գերասիմովի հեղինակած, մինի-տեսանյութերից բաղկացած, մարդկային գլուխներով զուգարանների և կիբորգների միջև անվերջանալի մտացածին պատերազմի մասին պատմող YouTube-յան սերիալ է):
Զարդի հետևի մասում փորագրված է. «Սիրում եմ, Նորթ, 10/21/24»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում