Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում

Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում

«Հայաստանը հաղթող ճանաչվեց Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող՝ Voice of Turan երգի միջազգային մրցույթում»,- գրել է Սյուզաննան: Այս մասին փոխանցում է aysor.am-ը։

Սյուզաննա Մելքոնյանը Voice of Turan երգի միջազգային մրցույթում տարած հաղթանակի մասին ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել՝ ուրախությունը կիսելով հետևորդների հետ։

Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից,Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։

Ընտրվել են այն երգիչները, որոնք հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում