ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ
Նմանատիպ
ԱՄՆ-ն կարծում է, որ առանձին երկրներ իրավունք ունեն ինքնուրույն որոշել, թե որ միավորումների հետ են ուզում համագործակցել: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Կազանում մեկնարկած ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը:
«Մենք կարծում ենք, որ բոլոր ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ինքնուրույն ընտրություն կատարել այն երկրների և միավորումների վերաբերյալ, որոնց հետ նրանք ցանկանում են համագործակցել»,-նշել է Պատելը:
Դիվանագետը հավելել է, որ Վաշինգտոնում հույս ունեն ընդլայնել համագործակցությունը BRICS-ի առանձին անդամների հետ, ներառյալ Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների ապագայի մասին՝ Պատելը շեշտը դրել է «մրցակցության պատասխանատու կառավարման» անհրաժեշտության վրա։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք կշարունակենք հակազդել նրա ագրեսիային և այլ երկրներին փոխանցել այն միտքը, որ ՌԴ-ի հետ «սովորականի պես բիզնես» այլևս չի կարող լինել», – ամփոփել է Պատեը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում