Թրամփն իր նկարով շապիկներ է վաճառում

Թրամփն իր նկարով շապիկներ է վաճառում

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի օրը կայացած նախընտրական քարոզարշավից հետո McDonald’s ցանցի արագ սննդի ռեստորանում, որտեղ նա սպասարկում էր այցելուներին՝ նրանց կարտոֆիլի ֆրի մատուցելով, սկսել է շապիկներ վաճառել իր լուսանկարով և MAGADonald’s մակագրությամբ, որում համադրել է ցանցի անվանումը և իր նախընտրական կարգախոսը:

«Ես 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի առաջին և միակ թեկնածուն եմ, ով աշխատել է McDonald’s-ում։ Ես ուզում եմ հնարավորություն տալ յուրաքանչյուր իսկական հայրենասերի։ Պատվիրեք MAGADonald’s-ի պաշտոնական մարզաշապիկը նախքան դրանք կվաճառվեն», – ասվում է Թրամփի նախընտրական քարոզարշավի կայքում:

Շապիկը ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 44 դոլար նվիրաբերել նախընտրական քարոզարշավին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում