Նիկոլ Փաշինյանը մեկ օրյա այցով Ռուսաստանում է՝ կմասնակցի ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը մեկ օրյա այցով Ռուսաստանում է՝ կմասնակցի ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին

Վլադիմիր Պուտինի հրավերով Նիկոլ Փաշինյանը մեկ օրյա այցով Ռուսաստանում է՝ կմասնակցի ԲՐԻՍԿ-ի գագաթնաժողովին։

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում։
ՀՀ վարչապետը կմասնակցի գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։

ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում