Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված մեխանիզմներ կիրառել. Փաշինյան

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանային և մաքսային հսկողության պարզեցված մեխանիզմներ կիրառել. Փաշինյան

Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Այս մասին Կազանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ժամանակ։ Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են բոլոր հիմնարար հարցերը՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։

Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։

«Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային վերահսկման մեխանիզմների ընթացակարգերի պարզեցում, ինչպես նաև անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկում՝ հաշվի առնելով մեր երկրների օրենսդրությունն ու ինքնիշխանության նկատմամբ լիարժեք հարգանքը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների և խողովակաշարերի անցմամբ և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ Հայաստանն ի վիճակի է և լիարժեք կապահովի իր տարածքով մարդկանց, բեռների փոխադրումների անվտանգությունը: Մենք դա երաշխավորում ենք:

Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբրև, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը», – ասել է վարչապետը

Հետևեք մեզ նաև Telegram-ում