Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր
24/10/2024 17:22
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում