Ալիևը հաստատել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը։
Ավելի վաղը ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ ավարտված քառօրյա նիստի ընթացքում հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգին, որին կողմ քվեարկեց միայն իշխող մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել էին և հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։
Հիշեցնենք նաև, որ կանոնակարգի նախագիծը քննության էր առել նաև ՀՀ Սահմանադրական դատարանը, որն իր եզրակացությամբ հավաստել էր, թե այն ՀՀ Սահմանադրության հետ հակասություն չունի և հաստատել էր փաստաթղթի նախագծի համապատասխանությունը Մայր օրենքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում