Երևանում մեկնարկել է TOON EXPO 2024-ը

Երևանում մեկնարկել է TOON EXPO 2024-ը

«Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում այսօր բացվել է կառուցապատման և անշարժ գույքի շուկայի տարվա ամենասպասված միջոցառումը՝ TOON EXPO 2024-ը։

Ինչպես տեղեկացնում են ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերությունից, TOON EXPO 2024-ին այս տարի միացել են աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ։ Վերջիններս հանդես են գալիս՝ ցուցահանդեսի այցելուների համար հանդես են գալիս հատուկ առաջարկներով։ Մեծ է նաև մասնակից կազմակերպությունների համար նախատեսված B2B համագործակցության առաջարկների թիվը։

Ցուցահանդեսին մասնակցում են 100-ից ավել խոշոր ընկերություններ՝ կառուցապատողներ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, անշարժ գույքի կառավարման ընկերություններ, ոլորտային արտադրողներ, ներմուծողներ և այլն։

Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հատուկ նշում են TOON EXPO 2024 ցուցահանդեսին իրենց մասնակցության կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում