Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանին
Նմանատիպ
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Իրանին։ Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում Թհերանում արդեն իսկ լսելի են եղել հարվածների ձայները։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական ծառայությունը։
Իսրայելը հարվածել է բացառապես Իրանի ռազմական օբյեկտներին, ռազմամթերքի պահեստներին, նշում է CBS լրատվականը, իսկ NYT-ի հավաստմամբ, Իսրայելը վերջին օրերին մանրամասն խորհրդակցել է ԱՄՆ-ի հետ Իրանի տարածքին ավիահարվածներ հասնելու մասշտաբների, թիրախների տեսակների և օգտագործվող ռազմական միջոցների մասով։
Ժամը 04։30-ին Իսրայելը ավիահարվածների երկրորդ խումբն է արձակել Իրանի տարածքի ուղղությամբ՝ այս անգամ արդեն խոցելով Շիրազ քաղաքի տարածքի թիրախները, հայտնում է The Jerusalim post-ը, նույն լրատվականի պնդմամբ, Իրանի հակաօդային պաշտպանությունը չի կարողացել որսալ իսրայելական ոչ մի հրթիռ։
Ժամը 07։00-ին ՑԱԽԱԼ-ը հայտարարել է իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ գրոհների ավարտի մասին։
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել, որ Իսրայելը հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոնների վրա՝ հավելելով, որ սահմանափակ վնասներ են հասցվել
Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում