Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ նա մահացել է

Երևանում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ նա մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 09։50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով գնացքի գծերի վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՊԾ Երևան քաղաքի գունդ տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում