Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» էքզիթ փոլի արդյունքներով հավաքել է 56% ձայն
26/10/2024 21:30
Նմանատիպ
Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» էքզիթ փոլի արդյունքներով հավաքել է 56%: Իր հերթին, Edison research ընկերության exit poll-ի արդյունքներով, որի տվյալները հրապարակել է ընդդիմադիր հեռուստաընկերությունը, իշխող կուսակցությունը չի կարողացել զբաղեցնել խորհրդարանի տեղերի կեսը:
«Վրացական երազանքը հավաքել է 40,9 տոկոս, իսկ ընդդիմությունը 51,9 տոկոս, ինչը նշանակում է, որ «Վրացական երազանքը» խորհրդարանում կստանա 67 մանդատ և կդառնա ընդդիմություն, նշում է հեռուստաընկերությունը։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ Վրաստանի քաղաքացիներն ընտրում են օրենսդիրի 150 պատգամավորի:
Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո երկու ժամվա ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում